Թուրքիայում զինվորականը մարդկանց մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Սիրիայի սահման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ք.jpg

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ բրիգադի գեներալ Բ.Չ.-ն և իր պայմանագրային անձնակազմը իրենց ծառայողական մեքենաներով մարդկանց մաքսանենգ ճանապարհով  տեղափոխում են Սիրիայի սահման։ Այս մաին հայտնում է ermenihaber.am-ը։

ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այս գործով ներգրավված պայմանագրային անձնակազմի պայմանագրերը չեղյալ են հայտարարվել, իսկ բրիգադի գեներալը ազատվել է պաշտոնից։

 Դեպքի առնչությմաբ դատախազությունում նախաքննություն է սկսվել  և այն ընթանում է գաղտնի։
 

 --00—ԼՀ