Հայերի նկատմամբ կատարած զազրելի հանցանքների համար պատասխանատվությա՛ն եք ենթարկվելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ff
Փաստաբան Արսեն Բաբայանը անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի նկատմամբ աշխատակացիների կողմից բռնություն ենթարկելու դեպքին

«Դե ի՞նչ ասեմ... Հայերի հետ այսպես կարող են վարվել միայն ադրբեջանցիները Բաքվի օդանավակայանում: Մնացած եզրահանգումները թողնում եմ այս մարդկանց ընտանիքի անդամներին...
 
Վաղ թե ուշ նիկոլիզմի վերջը գալու է, իսկ սրանք հայերի նկատմամբ կատարած զազրելի հանցանքների համար պատասխանատվության են ենթարկվելու:
 
Տեսանյութում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ներգործություն է գործադրվում»։ 

--00—ՍՊ