Վլադիմիր Պուտինը փոխել է Բելառուսում ՌԴ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Մինսկում իր դեսպան Միխայիլ Բաբիչին եւ նրա փոխարեն նշանակել է Դմիտրի Մեզենցեւին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ Բաբիչն այդ պաշտոնին նշանակվել էր անցյալ տարվա օգոստոսին, իսկ վերջին շրջանում հայտնվել էր ռուս-բելառուսական հակասությունների առանցքում։

Նոր դեսպան Դմիտրի Մեզենցեւը ծնվել է 1959 թվականին Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Հեռահաղորդակցության եւ ճանապարհային տնտեսության ոլորտի մասնագետ է։ 2009-12 թթ եղել է Իրկուտսկի նահանգապետ, 2015-ից որպես սենատոր ներկայացնում է Սախալինի մարզը, իսկ 2017-ին Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահն է։