Երևանում կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը․ քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Երևանի Մոսկովյան անցուղի 5 հասցեի հարակից տարածքում կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը: Տնտեսվարողը ներկայացրել է տեղում շինարարական աշխատանքներ իրականացնելու թերի փաստաթղթեր և, առանց թույլտվություն ստանալու, սկսել աշխատանքները:

1

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում տնտեսվարողը կանգնեցրել է շինարարական աշխատանքներն ու ապամոնտաժել արդեն իսկ կառուցված հատվածը:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս