Օդանավակայանի աշխատակիցը ուղեբեռից փող է գողացել ու բռնվել․ տուժող ուղևորի անձը պարզվում է

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 2, 24News

 

Հուլիսի 1-ին ոստիկանության Երևանի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը օդանավակայանի մի աշխատակից, Վարշավա-Երևան չվերթի ուղեբեռների բեռնաթափման ընթացքում, ուղևորներից մեկի ուղեբեռից 130 շվեյցարական ֆրանկ է գողացել:

«Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանները 34-ամյա աշխատակիցին ժամը 10:30-ի սահմանւմ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժող ուղևորի անձը պարզելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ: 

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: