Մետրոպոլիտենի աշխատանքի դադարեցումից հետո տրանսպորտի աշխատանքի ինտենսիվությունն ավելացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 10, 24News

երթևեկություն

Հոսանքազրկման պատճառով՝ Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցումից հետո մայրաքաղաքում ուղեւորահոսքերը կառավարելու նպատակով հանրային տրանսպորտի երթուղիներում առկա շարժակազմերի աշխատանքի ինտենսիվությունը ավելացվել է։

Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը:

Նշենք, որ Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ է առաջացել: Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այս պահին հոսանքի հետ կապված մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է:

Տեսանյութեր

Live

Լրահոս