ՄԻՊ-ը ևս 1 աշխատանքային խումբ է ուղարկել՝ ձերբակալված քաղաքացիներին տեսակցելու

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 18, 24News

1

Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

Այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը:

Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին երեկոյան Իջևանում անտառահատումների պահանջով ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողներ ու քաղաքացիներ են վիրավորվել:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news