Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գույքի մի մասը կփոխանցվի ՏԿԵՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում գտնվող տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտների համապատասխան գույքը կփոխանցվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:  Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 12-ի նիստի օրակարգում:

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքի համաձայն՝ 2019 թվականի հունիսի 1-ից տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտների լիազորությունները վերապահվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news