Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Ռոմայում» նորամուտի խաղում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Սպորտ
Whoscored.com-ը ներկայացրել է «Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Սասուոլոյի» դեմ Իտալիայի առաջնության երրորդ տուրի խաղում։

Մխիթարյանը դարպասին կատարել է 1 հարված, որն ավարտվել է գոլով։ Նրա 45 փոխանցումից 82․2 տոկոսը հասել է նպատակին։ 30-ամյա ֆուտբոլիստը կատարել է 3 առանցքային փոխանցում, 1 անգամ հաղթող է դուրս եկել գնդակի համար պայքարում, 1 անգամ էլ կասեցրել է մրցակցի փոխանցումը։

Մխիթարյանը կանոնները չի խախտել, նրա դեմ պայքարում գրանցվել է 2 խախտում։

Մխիթարյանը ստացել է 7․59 գնահատականը, իսկ «Ռոմայի» կազմում լավագույնը ճանաչվել է 3 գոլային փոխանցում կատարած իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին (8.55)։

Հիշեցնենք, որ «Ռոման» հաղթել է 4։2 հաշվով, իսկ ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանն առաջին գոլն է խփել հռոմեական թիմում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news