Հոնդուրասցիները ՀՀ քաղաքացուց պահանջել են 1 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ոստիկանության աշխատակիցները Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում իրականացրել են հատուկ օպերացիա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերացիայի արդյունքում ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկվել Հոնդուրասի Հանրապետության քաղաքացիներ՝ 34-ամյա Տոլեդո Տ-ն և 37-ամյա Մատամորոս Մ-ն։

Պարզվել է, որ ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել։ Այս տարվա սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին հրավիրված Ռ. Պ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 14։00-ի սահմաններում նախորդ օրն իր հետ ծանոթացած Պանամայի քաղաքացի ներկայացած Ջոնսոնն իր եղբոր հետ միասին Երևան քաղաքի «Հրազդան» հյուրանոցային համալիրի համարներից մեկում իր ներկայությամբ 3 հատ 100 դոլարանոց, իր կարծիքով՝ կեղծ թղթադրամներ են պատրաստել։

Դրանից հետո կեղծ 100 դոլարանոցներից մեկը տվել են իրեն՝ ասելով, որ կարող է որպես իրական թղթադրամ՝ իրացնել։

Այսօր բերման ենթարկված Տոլեդո Տ-ն և Մատամորոս Մ-ն բերման են ենթարկվել կեղծ թղթադրամներ պատրաստելու պատրվակով Ռ. Պ-ից խաբեությամբ 1 մլն ԱՄՆ դոլար գումար պահանջելու համար։

Նշված անձինք եղել են Honda Elantra մակնիշի 77 PT 717 համարանիշի ավտոմեքենայով և կասկածվում են առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձ կատարելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ հոնդուրասցիների հետ Ռ. Պ-ն ծանոթացել է Էջմիածին քաղաքի «Տաշիր պիցցա»-ում, երբ նշված անձինք մոտեցել են նրան և ծանոթություն ձեռք բերելուց հետո հրավիրել են Երևանի «Հրազդան» հյուրանոցային համալիր, որտեղ «թղթեր են մտցրել ջրի մեջ և այն դուրս բերել արդեն որպես ԱՄՆ դոլար»՝ հայտնելով, որ նման ձևի իրենք կարողանում են դոլարներ ունենալ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news