ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 16, 24News
Երևանի աղբահանության մասով որոշ ուժերի պահվածքը վարչապետն ամոթալի է համարում:
«Ինչո՞ւ էր ամոթալի, ասենք, մտածում էին դա իրենց համար քաղաքական վերակենդանացման շատ լուրջ թեմա է: Փոխանակ վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամեն ինչը ստեղծվել, թուր ու թվանքն առել են, ընկել 6 ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից», - իր ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ կա որոշակի հավանականություն առ այն, որ աղբի թեման ի վերջո կհասնի կոռուպիցիոն գործի:
Վարչապետը շեշտեց՝ որևէ կասկած չկա, որ աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ:
«Հայաստանի պատմության մեջ Երևանն ավելի բարձր մակարդակի աղբահանություն չի ունենալու, ու հիմա ես կարող եմ դա վստահաբար պնդել», - ասաց նա: