Սեյրան Օհանյանին թույլ տվեցին լքել Հայաստանը բուժման համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ՝ այսօր որոշում կայացվեց թույլատրել մարտի 1-ի գործով մեղադրյալներից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից։

Նշենք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ դատարանն ավելի վաղ կիրառել էր ստորագրությամբ երկրից չբացայակելու մասին խափանման միջոց։ 

Ինչպես այսօր դատական նիստին հայտարարեց Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոյանը, իր պաշտպանյալը բուժման նպատակով հարկադրված է մեկնել երկրից։ 
«Սեյրան Օհանյանը բժշկական կենտրոնից ծանուցում է ստացել, որ նա հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9։30 պետք է գտնվի հիվանդանոցում, որտեղ երկու տարին մեկ անգամ ստուգվում է ոստքի պրոթեզը»,-ասաց նա։

Դատարանում հանդես եկավ նաև Սեյրան Օհանյանը և նշեց, որ Հայաստանում է թողնում իր երեխաներին և կնոջը, վերադարձի ավելի մեծ երաշխիք չի կարող լինել։
«100%-ից ավելի եմ վստահեցնում, որ հետ եմ վերադառնալու, ու՞մ հիմա գտնեմ, որ երաշխավորի կամ ինչի համար։ Դատարանը կարող է երաշխավորել»,-ասաց նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news