Խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս․ Սեմերիկովը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 21, 24News

սեմերիկով փաշինյան

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

խնդրում եմ ընդունել ամենաջերմ եւ անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։

Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանի կառավարությունը շարունակում է սոցիալ-տնտեսական համակարգի բարեփոխման եւ երկրի սոցիալական կյանքի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված եւ հետեւողական աշխատանքը։ Ձեռնարկվող ջանքերի վերջնական նպատակն է ժողովրդի կենսամակարդակի նշանակալի բարձրացումը, քաղաքական կյանքի հետագա ժողովրդավարացումը, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդումը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձր են գնահատում Ձեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՀԱՊԿ-ի կատարելագործմանը, քննարկելու եւ լուծելու առկա կամ առաջացող խնդիրները դաշնակցային մթնոլորտում։

Հարգելի Նիկոլ Վովայի,

այս նշանակալի օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ նորանոր մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի եւ նրա ժողովրդի»։