Փաշինյանի գրությամբ պաստառը մինչև 2050-ի ռազմավարության հիմքն է․ Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Չեմ հասկանում, թե ի՞նչ կոռուպցիոն ռիսկի մասին է խոսքը։ Եթե հարցում ուղարկվի կառավարություն, ապա կառավարությունն այդ գործարքի պայմանագիրը կներկայացնի»,- 24News-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրությամբ աղմուկ հանած պաստառին, ինչի համար կառավարության պահուստային ֆոնդից մոտ 100 մլն դոլար է հատկացվել, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Ինչ վերաբերում է պաստառների գոյությանն առհասարակ, ապա վարչապետը մի քանի անգամ ներկայացրել է մինչև 2050 թվականի Հայաստանի  ռազմավարությանը տեսլականը, այդ գրությունը ռազմավարության հիմքն է»,- նշեց նա։