Թուրքական ոստիկանությունը քրդամետ 4 քաղաքապետի է ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Թուրքիա

Թուրքական ոստիկանությունը քրդամետ կուսակցության 4 քաղաքապետի է ձերբակալել և ճնշումներն ընդլայնել Անկարայի՝ Սիրիա ներխուժումից հետո։

Reuters-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը ձերբակալել է Սիրիային և Իրաքին սահմանակից Հաքարի, Յուքսեքով, Էրսիս և Նուսայբին քաղաքների քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետերին, որոնց կասկածում են ահաբեկչության մեջ։