Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի.
Գրիգորի Հայրապետովը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

Հայրապետովն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թ-ի հունիսի 12-ին՝ գրեթե մեկ ամիս անց Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո։ 

Մինչ այդ նա ծառայում էր նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիկնազորներում՝ իբրև ավագ թիկնապահ։