Ռոնալդուն Instagram-ում առաջատար է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

Ռոնալդու

La Gazzetta dello Sport-ի տվյալներով նախորդ 12 ամսում Instagram-ում եկամուտի քանակով առաջատարը Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է։

Պորտուգալացին 49 գովազդային գրառում է կատարել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 900 հազար եվրո։ Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը վաստակել է 44,1 մլն եվրո։