Փաշինյանը ոստիկանության և ԱԳՆ-ի հետ քննարկել է բյուջետային հատկացումների մասով հայտերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները: Մասնավորապես, այսօր քննարկվել են Արտաքին գործերի նախարարության և Ոստիկանության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտերը:

1

Դրանք քննարկվել են՝ հաշվի առնելով գերատեսչությունների հիմնախնդիրները, հրատապ լուծում պահաջող հարցերը, առաջնահերթությունները, ինչպես նաև իրականացվող բարեփոխումները:

1

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բյուջետային հայտերը բավարարվելու են՝ հաշվի առնելով գերատեսչություններին տրված հանձնարարությունների իրականացման կատարողականները, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջարկվող ծախսերի արդյունավետությունն ու օգտակարությունը:

1

Ըստ այդմ, քննարկման շրջանակում վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:

1