Քաղաքացին ակոսափող հրազեն է հանձնել

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News  

ոստիկանություն

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 15-ին բաժին է եկել մարալիկ քաղաքում ապրող 63-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել ակոսափող հրազեն՝ նախատեսված 5․6 մմ տրամաչփի փամփուշտ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ զենքը գտել է ավտոտնակի տանիքում նորոգման աշխատանքներ կատարելիս։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հրազենը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։