ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ-ի ընդունած մի շարք օրենքներ է ստորագրել։
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները»,-նշված է նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջում։