ՊՆ 3-րդ զորամիավորումը մարտավարական զորավարժություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

զորավարժություն

3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումները ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են մարտավարական զորավարժություն:

Զորավարժության ընթացքում հրետանավորները մարտական հրաձգությամբ ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակային միջոցներն ու թիրախները։