Հենրի Էլիբեկյանն իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ արվեստում․ Փաշինյանի ցավակցական հեռագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա մեծանուն գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան մասին:

Հենրի Էլիբեկյանը յուրահատուկ ստեղծագործական ձեռագրով իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ գեղանկարչական և քանդակագործական արվեստում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մի շարք քաղաքների թանգարաններում և խոշոր հավաքածուներում՝ այդպիսով միջազգային հանրությանը ներկայացնելով հայ գեղանկարչության արժեքավոր գործերը:

Ցավակցում եմ անվանի արվեստագետի ընտանիքին և հարազատներին ու կիսում նրանց վիշտը»,- ասված է ցավակցական հեռագրում։