ԵԱՏՄ ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի հաջորդը նիստը կկայանա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

նիստ

ՀՀ Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 31-ին Մինսկ քաղաքում մասնակցել է ԵԱՏՄ անդամ֊պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստին։

Նիստի ընթացքում քննարկվել են անդամ֊պետություններում վարվող դրամավարկային քաղաքականության արդյունքները, վճարահաշվարկային համակարգերի, տեղեկատվական անվտանգության աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները:

ԵԱՏՄ անդամ֊պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների կողմից հաստատվել է նաև հոկտեմբերի 1֊ին Երևանում ստորագրված ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգով նախատեսված միջոցառումների ճանապարհային քարտեզը։

Հայաստանի առաջարկով խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսին՝ Երևանում։