Թեհրանում կործանվել է ուկրաինական ինքնաթիռ 180 ուղևորներով. Reuters

ԵՐԵՒԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, 24News

Ինքնաթիռ Թեհրան

Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թեհրանի օդանավակայանում  թռիչքի ժամանակ կործանվել է ուկրաինական ինքնաթիռ՝ 180 ուղևորներով։ Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։ 

Fars գործակալության փոխանցմամբ, ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի «Իմամ Խոմեյննի» օդանավակայանից ուղևորվում էր Կիև։ 

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին՝ կեսգիշերն անց, Իրանի զինված ուժերը մի քանի տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակել Իրաքում գտնվող երկու ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Al Hadath հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, իրանական կողմի հարվածի հետևանքով ոչնչացվել են մի քանի ամերիկյան ինքնաթիռներ, ինչպես նաև զոհվել իրաքյան բանակի զինծառայողներ։