ԱԺ թող չգնան «դոշին զնակ խփող կարիերիստ լակոտ-լուկուտները»․ Դավիթ Ամալյան

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News

Երգահան Դավիթ Ամալյանը կարևորում է, թե ինչպիսի պատկեր կունենա նոր Ազգային Ժողովը։ Այդ մասին նա հայտնել է 24News-ի հետ զրույցում։

Նա հույս ունի, որ այս Խորհրդարանում միջակությունները տեղ չեն գտնի։

«Սովորաբար, միջակներն են իրենց առաջ գցում։ Ես կուզեմ, որ հիմա առաջ ընկնողների մեջ միջակություններ չլինեն։ Այսինքն, լիարժեք բացասական կերպարն ինձ համար ավելի բարոյական է, քան կիսատ կամ միջակ լինելը։ Նրանք ավելի վտանգավոր են։ Ես կուզեմ այն մարդիկ գնան, որոնք իրոք անելու բան կունենան, ոչ թե կարիերա անողներ, դոշին նշան խփող լակոտ-լուկուտները»,- ասել է Ամալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։