ԵՊՀ ուսանողների հետ աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգողը կանչվել է ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Էդգար

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ծրագրերի համակարգող Էդգար Գալստյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Վահագն Վարագյանը:

«Հեղաշրջումից հետո ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին իրենց հետ առնչություն չունեցող գործերով կանչել են քննչական մարմիններ: Մնացել էինք ես ու Էդոն: Օղակը սեղմվում է»,- գրել է Վարագյանը և հրապարակել ծանուցագիրը: