Լուսինե Քոչարյանը նշանակվել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

հրաման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել  Լուսինե Քոչարյանին առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Լուսինե Բորիսի Քոչարյանին նշանակել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար»,- ասված է որոշման մեջ: