ԱԱԾ-ում կորոնավիրուսի 16 դեպք է արձանագրվել, 3-ն առողջացել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

կորոնավիրուս

Ազգային անվտանգության ծառայությունում կորոնավիրուսի 16 հաստատված դեպք է արձանագրվել։ 3-ն արդեն առողջացել են, իսկ 13-ը՝ հսկողության ներքո են գտնվում։ Այդ մասին 24News-ին տեղեկացրին ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

«13 անձանց մոտ առողջական որևէ բարդացումներ չկան, համապատասխան բուժօգնություն են ստանում», - հայտնեցին ԱԱԾ-ից։