Կամավորների ջանքերով բարեկարգվել է Նորատուսի հուշահամալիրը․ «Հայրենիք» զարգացման հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News 

հասարակական

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ և Նորատուս համայնքներում հարգանքի տուրք մատուցեցին Մեծ հայրենականի զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

«Նախօրեին հիմնադրամի կամավորների ջանքերով բարեկարգվել էր Նորատուս համայնքի հուշահամալիրը։

Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին»,- ասված է գրառման մեջ։