Փաշինյանը մինչև վերջ է գնալու, ոստիկանությանն անկանխատեսելի հրամաններ կարող է տալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

 



Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ սահմանազատման միակողմանի գործընթացը տանի մինչև վերջ, քաղաքացին պետք է դիմադրի, այլապես՝ Հայաստանը կփոքրանա։ Իշխանության հիստերիկ վարքագծից պարզ է, որ վախեցած են հանրային կոնսոլիդացիայից, տեսնում են, որ Բագրատ Սրբազանի, Սուրեն Պետրոսյանի և Գառնիկ Դանիելյանի շուրջ կոնսոլիդացիա է սկսվում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։



Անդրադառնալով այս օրերին եկեղեցուն ուղղված մեղադրանքներին պատգամավորը նկատեց, որ եկեղեցին իշխանության կողմից թիրախավորվել է վաղուց, քանի որ ցանկանում են իրենց սրտով Վեհափառ ունենալ. «ՔՊ-ն Աստծո հետ էլ հաշտ չէ, Եկեղեցու դեմ արշավները կխորանան, ադրբեջանցիների կողմից եկեղեցիները պղծվեցին, այդ մասին չխոսեցին։ Պատմության մեջ ո՞ր եկեղեցու առաջնորդին են ասել՝ մի կողմ քաշվիր, տարածքներ եմ տալիս, վատ երազում չէինք կարող պատկերացնել, որ նման բան կարող է լինել։ Պատմության ողբերգական փուլում ենք, Փաշինյանը կերտում է պատմության ամենավատ էջերը»։



Խոսելով ոստիկանության կողմից իրականացված բիրտ ուժի մասին Թովմասյանը նկատեց, որ հնարավոր է ոստիկանության գործողություններն ավելի մեծանան, քանի որ Փաշինյանը հեշտությամբ չի նահանջելու։

«Ոստիկանությունը դառել է պատժիչ ջոկատ, ներսում զինված բանդաներ են գործում, Փաշինյանը շարունակելու է իր ջարդարարությունը, արյան գետեր տեսնելու հրահանգ կտա, նա հեշտությամբ չի հանձնվի. ամեն գնով պահպանելու է իշխանությունը, գիտի եթե այն կորցնի, ինքն ու իր թիմակիցները կորցնելու են ամեն ինչ,այս երկրում իրենց տեղն ու դերը »։





Մանրամասները՝ տեսանյութում։



Հերմինե Միքայելյան