Փաշինյանը «մարտի 1» կանի, միայն թե իշխանությունը պահի, իրեն ճանաչողներն են ասում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News



Բագրատ Սրբազանի պայքարը օրինական է, ոչ մի հակասահմանադրական բան չկա, պիտակավորումներ չպետք է կպցնել, անթույլատրելի է, դեմոկրատիան այն չէ, որ ընկճված էիր, հասել ես խոսքի իրավունքի, որ մյուսներին լռեցնես, պատարաստ պետք է լինես նաև լսել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց բժիշկ Հայկ Մանասյանը։



Դիտարկմանը, թե հնարավո՞ր է իշխանությունը ռեպրեսիաների դիմի հաշվի առնելով հակաքարոզչությունը, որ իրականացվում է պայքարողների հանդեպ, Մանասյանը նկատեց, որ Փաշինյանին լավ ճանաչողներն ասում են, որ եթե նրան գերտերություններն աջակցեն, նա պատրաստ է քաղաքացիների վրա կրակել։



«Փաշինյանը քաղաքացիական պատերազմից չի խորշի, ատելության մթնոլորտ է սերմանվում ու աճեցվում։ Չի բացառվում`   ճնշումներ լինեն առջանորդների հանդեպ, «պարոն Բագրատ» կասեն, չե՞ն ձերբակալի։ Եթե լեգիտիմ եք, հանգիստ նստեք տեղներդ, քաղաքական կամք դրսևորեք, ոստիկանությունն էլ թող օրինաչափ գործի»,- ավելացրեց բանախոսը։







Մանրամասները՝ տեսանյութում։



Հերմինե Միքայելյան