«Որոշում, որպես այդպիսին չկա, իրենք ցանկություն են հայտնել, համախոհություն են հայտնել այս ամբողջ շարժմանը, առաջադրված գաղափարներին և ապագայի պատկերացումներին»։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ ամփոփելով կուսակցությունների հետ ունեցած հանդիպումը։