Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահը հայերեն շնորհավորել է Արցախին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News   

բասկեր

Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ, Իսպանիայի կոնգրեսի նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Ռաֆայել Լառեինան շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը:

Լառեինան ֆեյսբուքյան իր էջում հայերենով գրել է․ 

«Ես միանում եմ Արցախից եկած իմ ընկերների տոնակատարությանը Եվրոպայի դարպասի մոտ այդ ժողովրդավարական օազիսի անկախության տարեդարձին»։

Նա շնորհավորել է նաև իսպաներենով ու բասկերենով։  

-- 00—ՄՀ