Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում ցույց է անցկացվել ի աջակցություն Արցախի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

աշխարհ

Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ ցույց են անցկացրել ի աջակցություն Արցախի: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Հայ համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույցին մասնակցել են նաև օտարերկրացիներ: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի միջազգային հանրությունը կանգնեցնի Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող Ադրբեջանին, նրան աջակցող Թուրքիային և միջազգային ահաբեկչական ցանցի ներկայացուցիչներին:

--0--ԿԿ