Երևանի ենթակայության մանկապարտեզները կգործեն սեպտեմբերի 15-ից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

հասարակական

2020-2021 ուսումնական տարին մեկնարկվելու է սեպտեմբերի 15-ին, և Երևանի ենթակայության մանկապարտեզներն այդ օրվանից կսկսեն գործել։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանը։

«Յուրաքանչյուր խումբ համալրվելու է առավելագույնը 12 երեխայով, որոնք մանկապարտեզ են հաճախել 2019-2020 ուստարում:
Առաջնահերթությունը տրվելու է
աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին,
առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային,
տվյալ հաստատություն աշխատակցի երեխային:

Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:

Կարևորելով նախադպրոցական կրթությունը, ինչպես նաև ընտանիքներին աջակցելու ցանկությունը՝ ակնկալում ենք Ձեր ըմբռնումը՝ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նկատառումով պայմանավորված սահմանափակ թվով երեխաների վերընդունման հարցում»,-ասված է հայտարարության մեջ: 

--0--ԿԿ