Արցախի բնակիչներն այսուհետ կիմանան, թե ինչպիսին է օդի աղտոտվածությունն իրենց քաղաքներում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Արցախ

Արցախի բնակիչներն այսուհետ կիմանան, թե ինչպիսին է օդի աղտոտվածությունն իրենց քաղաքներում:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի աշխատակիցներն արցախյան մի քանի քաղաքներում իրականացրել են օդի որակի մոնիթորինգի դիտակետերի ընտրության և նմուշառիչների տեղադրման աշխատանքներ:

Ստեփանակերտ, Շուշի, Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, Հադրութ, Քարվաճառ և Բերձոր քաղաքների բնակիչները կիմանան, թե ինչիսին է ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունը մթնոլորտում։ 

--00—ՄՀ