Վրաստանում Covid-19-ով պայմանավորված` պարետային ժամ է մտցվում

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24News  

թբիլիս

Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի թվերի աճի հետևանքով նոյեմբերի 9-ից երկրում կսահմանեն պարետային ժամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է երկրի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին:

«Որոշում է ընդունվել, որ երկուշաբթի օրվանից խոշոր քաղաքներում ժամը 22:00-05:00-ն սահմանափակվելու է տեղաշարժը: Դա վերաբերում է ինչպես հետիոտներին, այնպես էլ մեքենաներին»,- նշել է փոխվարչապետը:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 54 հազար 852 է: Երկրում վարակի հետևանքով մահացել է 441 մարդ, առողջացել` 39 հազար 773 վարակված:

  

   --00—ՄՀ