Պարետային ժամ կհայտարարվի՞, թե ոչ. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

01

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած երեկ ողջ օրը լուրեր տարածվեցին, թե կառավարությունը մտադիր է երկրում ստեղծված իրավիճակը լիցաքաթափելու նպատակով պարետային ժամ մտցնել, սակայն իշխանական մեր աղբյուրները վստահեցրին, որ նման քննարկում գոնե մինչեւ այդ պահը չի եղել: Ավելին՝ ՔՊ-ում կասկած չունեն, որ մի քանի օրից «ղարաբաղցիների շարժումը» կճնշվի, քանի որ Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է իջեցրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ամենակոշտ միջոցներով ճնշել հանրային ընդվզումները։

Երեկ եւ անցած օրերին մենք ականատես եղանք ոստիկանների վայրագություններին։ ՔՊ-ում գործի են դրել նաեւ տեղեկատվական գրոհը եւ քարոզչական հարթակներով ու պատգամավորների շուրթերով փորձում են համոզել, որ Հայաստանում հինգերորդ շարասյանը Ռուսաստանն է խաղի մեջ մտցրել, եւ ուզում են Հայաստանն ազատել «ռուսին չենթարկվող, ազատ, եվրոպամետ իշխանություններից», որպեսզի համաձայնեն Զանգեզուրի միջանցքը տալու հետ, եւ ռուսների վերահսկողությունը հաստատվի այդ միջանցքում։ Նաեւ դա է պատճառը, որ իշխանության հրահրմամբ, քանի օր է՝ ակցիաներ են իրականացվում Ռուսաստանի դեսպանության մոտ, ինչը նոն-ստոպ ռեժիմով լուսաբանվում է իշխանական լրատվամիջոցներում:»:

 --00—ԱՊ