Կիևում պարետային ժամ է մտցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

․

Ուկրաինայի մայրաքաղաքում պարետային ժամ է մտցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կիևում պարետային ժամ մտցնելու մասին հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ