Վրաստանում չեղարկում են պարետային ժամը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News 

կորոնավիրուս

Վրաստանում վերացվում է այսպես կոչված պարետային ժամը: Համապատասխան որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Հիշեցնենք, որ Վրաստանում գիշերային ժամերին տեղաշարժի արգելք էր սահմանափակվել  շուրջ յոթ ամիս առաջ ` վիրուսի տարածումը կանխելու համար:

--00—ՄՀ