Ասկերանի 2 համայնքներից հայտնաբերված զինամթերքը կվնասազերծվի. ձայներից չանհանգստանա՛լ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

նկար

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները նախատեսում են Ասկերանի շրջանի Լուսաձոր և Դահրավ համայնքների տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

«Պայթյունների ձայներն ամենայն հավանականությամբ լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկատու հեռ.՝ 911»,- հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

--00—ԼՄ