«Իսկանդերի» մասով Փաշինյանի հայտարարությունն ուսումնասիրման կարիք ունի․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

անդրանիկ

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասով հայտարարությանը՝ հայտարարելով, որ ՀՀ վարչապետի տեսակետն ուսումնասիրման կարիք ունի։

«Ինձ էլ է հետաքրքրում՝ մեր վերջին գոնե 15 տարվա սպառազինության ձեռքբերումները ճի՞շտ են եղել, թե՞ սխալ, աշխատո՞ղ են, թե՞՝ ո՛չ: Պատեկերացնո՞ւմ եք՝ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան: Նշանակում է՝ ամեն ինչ պետք է վերանայենք, բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ, պետք է առաջ գնալու մասին էլ մտածենք, ապագայում ձեռքբերելիք սպառազինությունը և պահանջները պետք է խիստ վերահսկղության տակ լինեն», - ասել է Անդրանիկ Քոչարյանը և հավելել, որ այդ մասով հանձնաժողովն անելիք ունի: 

Հիշեցնենք, որ «1in.am»-ին տված հարցազրույցի շրջանակում հաղորդավարի հարցին՝ «Սերժ Սարգսյանն ասում է՝ «զարմացած եմ, թե ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեը» չի կրակել, այդ ակնարկը Ձե՞զ է հասցեագրված», ՀՀ վարչապետը պատասխանել է«Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց, կարծում եմ, մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա ու չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի։ Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ»։

--00—ԼՄ