Հայաստանը երբեք որևէ մեկի հետ սահման չի փակել. դրանք միակողմանի են փակել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

էդմոն

Մենք պատերազմներից դասեր չենք քաղում, ոչ միայն թուրքերի հետ բարեկամության թեման է այդ մասին խոսում, այլև այն, որ մենք՝ որպես պետություն, խելքներս գլուխներս չենք հավաքում և ներքին տնային աշխատանքը չենք կատարում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սահմանների բացմանը:

«Մեզ օդուջրի պես համերաշխություն է պետք, որովհետև առանց դրա բանակը չենք կարող վերականգնել, նահատակների ընտանիքներին չենք կարող լավ պահել, անհետ կորածներին վերադարձնել, ոչ մի բան չենք կարող անել: Այս շրջանում ոչ պետք է բարեկամությունից խոսել, ոչ էլ ծայրահեղ թշնամություն քարոզել, այլ տնային աշխատանքը կատարել»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով՝ եթե ուժեղ ես, բոլորը կգան, բարեկամություն կանեն, եթե թույլ ես, բոլորը աչք կգցեն քո եղածի վրա, կփորձեն տիրանալ, մինչդեռ պետք է երկիրը վերականգնել, հզորանալ, ուժեղանալ: 

«Հայաստանը երբեք որևէ մեկի հետ սահման չի փակել, ՀՀ սահմանները միակողմանի փակել են: Մինչև օրենսդրությունը պատրաստ չլինի, չենք կարող նման քայլի գնալ»,- նշեց նա:

Պատգամավորը, անդրադառնալով որոշ հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավմանը, նշեց.

«Ո՞նց եք պատկերացնում հարաբերություն ստեղծել մի երկրի հետ, որ հրավիրում է Ադրբեջանի «պատմական» հողում՝ Զանգեզուրում, ներդրում կատարել»:

--00--ԱԹ