Խաղաղապահները Ստեփանակերտի օդանավակայանում Հաղթանակի օրվա զորահանդեսի փորձ են արել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան նվիրված հանդիսավոր երթի նախապատրաստման աշխատանքներ են իրականացնում։

3

Ըստ գերատեսչության՝ Ստեփանակերտի օդանավակայանում հանդիսավոր երթի փորձերին մասնակցել է մոտ 400 ռուս զինծառայող:

նկար

Հանդիսավոր երթի փորձերին մասնակցում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը: Փորձերին մասնակցում են նաև հումանիտար արձագանքման կենտրոնի, ռազմական ոստիկանության, հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումների, ռուսական խաղաղապահ զորակազմի կառավարման խմբի,  նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման անձնակազմերը։

--00—ԼՄ