Պարոնյան փողոցի թիվ 1 շենքում կնոջը ծեծել են, կողոպտել․ հանցագործը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News 

Մայիսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Պարոնյան փողոցի շենքերից մեկում կողոպուտ է եղել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզեց հետևյալը. մի տղամարդ բացահայտ հափշտակել էր մի կնոջ ոսկյա զարդերը, ծեծել էր նրան ու փախել։

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները դեպքի հանգամանքները ճշտելուն զուգահեռ ճշտեցին նաև տղամարդու արտաքին նկարագիրը։ Խմբերը սկսեցին որոնողական միջոցառումները. տեղեկություն կար, որ կասկածվողը թաղամասում է։ Ահազանգից մոտ երկու ժամ անց տղամարդը հայտնվեց ոստիկանության ծառայողների տեսադաշտում և կասկածանքով բերման ենթարկվեց Կենտրոնական բաժին։ Տուժողից հաղորդում է ընդունվել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։

  --00—ՄՀ