Կողոպուտ՝ Երևանում. կասկածյալը ՌԴ քաղաքացի է, ով բացահայտ հափշտակել է 2500 ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,24News 

փո
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ այդ օրը ժամը 17:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում մի քաղաքացի վիճաբանություն է ունեցել Երևանի բնակիչ՝ 59-ամյա Կ. Բ.-ի հետ, հարվածել, ապա, երբ նա ընկել է, բաճկոնի գրպանից բացահայտ հափշտակել է Կ. Բ.-ի մոտ եղած 2500 ԱՄՆ դոլարն ու դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության աշխատակիցները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել է ՌԴ քաղաքացի Բ. Մ.-ն:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Բ. Մ.-ին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ