Արոնյանը մեկնարկեց FTX Crypto Cup առցանց մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News  

Արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը մեկնարկեց FTX Crypto Cup առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի հեռավար այս մրցաշարի մեկնարկային 5 տուրերում Արոնյանն առաջին պարտիայում պարտություն կրեց, իսկ 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Այժմ նա 5 հնարավորից հավաքելով 2 միավոր դեռևս 13-րդն է: Առաջատարն Անիշ Գիրին է 4 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միայն 9-րդն է 2,5 միավորով:

Մայիսի 24-ին գրոսմայստերները կանցկացնեն ևս 5 պարտիա:

FTX Crypto Cup-ը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կողմից կազմակերած Champions Chess Tour շրջանակներում անցկացվող հերթական առցանց մրցաշարան է: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցանակային ֆոնդը կազմում է 320,000 հազար դոլար:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

--00—ՄՀ