Կարլսենն իր կազմակերպած մրցաշարի հերթական տուրում պարտություն է կրել

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News    

Կարլսեն

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում անցկացվել են հերթական տուրի պարտիաները:

Magnus Carlsen Invitational-ի հերթական տուրում աշխարհի չեմպիոնը պարտվել է Անիշ Գիրիին` 2,5-1,5: 

 Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն էլ զիջել է իրանցի Ալիռեզա Ֆիրուջաին 1,5։2,5 հաշվով։  

Մագնուս Կարլսենն առայժմ 11 միավորով միանձնյա առաջատարն է։  Երկրորդ տեղում է ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 10 միավորով։