Կարլսենն առցանց շախմատային մրցաշար է կազմակերպում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

Կարլսեն

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը միջազգային առցանց մրցաշար կկազմակերպի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարին կմասնակցեն աշխարհի 8 լավագույն շախմատիստները: Սա կլինի պատմության մեջ առաջին նմանատիպ մրցաշարը: Այն կմենարկի ապրիլի 18-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար:

Մրցաշարի մասնակիցների նախնական անվանացանկում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։