Կարլսենն ու Կարուանան գլխավորում են առցանց մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News       

Կարլսեն

Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում երկրորդ տուրն ավարտվել է։

Երկրորդ տուրի խաղային երկրորդ օրը մրցել են Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչին ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Արագ շախմատի 4 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 2:2, իսկ «արմագեդոնում» հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչը:

Նույն արդյունքներն են գրանցվել Դին Լիրեն-Ֆաբիանո Կարուանա մրցելույթը: Հաղթանակ է տարել ամերիկացին։

2 տուրից հետո 5-ական միավորով առաջատարները Կարլսենն ու Կարուանան են: 4-ական միավոր ունեն Վաշյե-Լագրավը, Նակամուրան ու Լիրենը: 2 միավոր ունի Նեպոմնյաշչին: Առայժմ միավոր չունեն Ֆիրուջան ու Գիրին: